Մեդվեդև. Մինչև 2020 թվականը ռուսական բանակը 70 տոկոսով կվերազինվի


14:54 , 9 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Մինչև 2020 թվականը Ռուսաստանի զինված ուժերը 70%-ով կվերազինվեն: Այս մասին «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ընդգծելով, որ ոչ մի պետություն չի կարող իրեն թույլ տալ զոհաբերել սեփական պաշտպանունակությունը:

«Մենք ունենք խնդիր թարմացնելու սպառազինությունն ու նոր ռազմական տեխնիկա ձեռք բերել զինված ուժերի գրեթե 70%-ի համար մինչև 2020 թվականը: Եվ այդ խնդիրը լուծված կլինի: Ոչ մի կասկած այս հարցում լինել չի կարող»,-ընդգծել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը` պատասխանելով հեռուստաընկերությունների հարցերին:

Մեդվեդևը հիշեցրել է, որ Ռուսաստանը հինգ տարի առաջ ավելացրել է ռազմական ծախսերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ