2015թ.-ի 18 ամենազիլ հայտնագործությունները, որոնք պետք կգան յուրաքանչյուրին


20:30 , 9 դեկտեմբեր, 2015
Այս տարի բազմաթիվ հայտնագործություններ են արվել, որոնք ամենօրյա կյանքն ավելի լավ ու հարմարավետ են  դարձնում, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ավելի զվարճալի։
Ահա դրանցից ամենահետաքրքիրները։

 18  Անվտանգ բեռնատար

Թվում է, թե ֆանտաստիկայի ժանրի՞ց է. իսկ «Samsung» ընկերությունն այս տեխնոլոգիան զանգվածային օգտագործման է հանել Արգենտինայում՝ բեռնատարներն անցնելու ժամանակ դիմացից եկող մեքենաների հետ բախման վթարները կանխելու նպատակով։

 17  Հովերբորդ

Հովերբորդն իրենից ներկայացնում է կիսով չափ սեգվեյ, կիսով չափ սքեյթբորդ։ Սրանով կարելի է հանգիստ շրջել փողոցում։ Հովերբորդի վրա կարելի է տարբեր հնարքներ անել ու նույնիսկ պարել։

 16  Վիրտուալ իրականության սիմուլյատոր

Ի տարբերություն «Google Glass» ակնոցների, որոնք լրացնում են իրականությունը, «Microsoft» ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության իրական սիմուլյատոր՝ «Microsoft HoloLens»։ Սարքն արդեն իսկ օգտագործվում է NASA-ի (ԱՄՆ ազգային օդատիեզերագնացության գործակալություն) կողմից՝ Մարսի մակերևույթի մոդելավորման նպատակով։

 15  Թավա, որը սովորեցնում է պատրաստել

Այլևս կասկածներ չեն լինի՝ արդյո՞ք բավականաչափ տաքացել է թավան, կամ պատրա՞ստ է արդյոք սնունդը, թե՞ անհրաժեշտ է մի փոքր էլ պահել։ Այս թավան ինքնուրույն Ձեզ կտեղեկացնի, թե երբ է պետք ճիշտ ժամանակին շրջել սթեյքը։

 14  Ջուրը մաքրող գիրք

Այս գրքի թերթերն իրենցիցից ջրի թորիչ են ներկայացնում, որոնք մինչ 99%-ով ներծծում են վնասակար բակտերիաները։ Օգտագործման ցուցումները նշված են թերթերի վրա։

 13  Էներգետիկ մակարոններ

Այս մակարոնը պատրաստված է ոչ թե ցորենից, այլ սիսեռի տեսակից (нут)։ Այն կրկնակի չափաբաժնով սպիտակուց է պարունակում և 4 անգամ ավել մանրաթելեր, սակայն ավելի քիչ ածխաջրեր ու սնձաններ (սպիտակուցային նյութ)։ Այժմ էներգետիկ մակարոններ արտադրող ընկերությունը պլանավորում է այդպիսի բաղադրությամբ պիցցա և շիլա արտադրել։

 12  Օվկիանոսի փոշեկուլ

Օվկիանոսի աղբը հավաքելու պարզ միջոց ցանցերի օգնությամբ, որն իրենից բավականին թանկ ու աշխատատար գործընթաց է ներկայացնում։ Այս նախագծի հեղինակները ցանկանում են լողացող արգելափակոցները տեղադրել 100 կմ երկայնքով և հավաքել աղբը՝ օգտագործելով ալիքների հոսանքը։

 11  Գնդակ, որը երեխաներին սովորեցնում է ծրագրավորել

Ծրագրավորողների պահանջարկն ավելի ու ավելի է աճում, այդ իսկ պատճառով «Made by Many» ընկերությունն առաջարկում է երեխաներին ծրագրավորում սովորեցնել դեռ վաղ տարիքից։ «Hackaball»-ն իրենից խաղալիք է ներկայացնում, որը սինխրոնացվում է հեռախոսային հավելվածի հետ ու թույլ տալիս օգտատերերին ծրագրավորել դրա լույսի վառվելու օգնությամբ։

 10  Օդի աղտոտման անձնական դետեկտոր

Այն որոշում է օդի պարունակությունն այնպես, որ Դուք աղտոտված օդը չշնչեք։ Դրա շնորհիվ կարելի է նշել հետիոտնի համար նախատեսված մաքուր ճանապարհները՝ ալերգոգեն նյութերից խուսափելու համար։

 9  Հիդրոմերսման վաննայով ցանցաճոճ

«Hydro Hammock»-ը, թերևս, ամենացանկալի գյուտն է ամառանոցի համար։

 8  Սարք, որը կկողպի Ձեր տան դուռը

Հրաշալի գյուտ նրանց համար, ովքեր հաճախ մոռանում են բանալիով փակել դուռը, կամ էլ նրանց համար, ովքեր փակելուց հետո դեռևս անհանգստանում են՝ փակել են այն, թե՝ ոչ։ Հեռախոսի հետ սինխրոնացնելուց հետո Դուք կարող եք վստահ լինել, որ դուռը փակ է, ինչպես նաև հետևել՝ ով և երբ է գալիս կամ գնում։  

 7  Չիպ, որը կազատի մեջքի կորությունից

Ամեն անգամ, երբ որոշեք կորացնել մեջքը, այս սարքը կսկսի թրթռալ ու ստիպել Ձեզ ուղիղ պահել ողնաշարը։

 6  Խելացի ականջներ

Այս սարքի շնորհիվ հենց սմարթֆոնի հավելվածով կարել է «մաքրել» բոլոր անցանկալի ձայները։ Օրինակ՝ կարելի է «մաքրել» երեխների ճիչերը կամ անընդհատ հարվածող մուրճի ձայնը։

 5  Խռմփոցը դադարեցնող համակարգ

Այս սարքն աշխատում է խռմփոցի հետ։ Սկսում են աշխատել պոմպերը, որոնք փչում են բարձի տակ դրված տակդիրը։ Գլուխը փոխում է դիրքը բարձի բարձրացման հետ մեկտեղ, որի արդյունքում կրճատվում են քիթ-կոկորդի մկանները, և խռմփոցն անհետանում է։

 4  Երեխայի ինքնազգացողության բիոթևնոց

Սարքը ֆիքսում է երեխայի սրտի բիոռիթմը, մարմնի ջերմությունը, դիրքը և այլ տվյալներ, ու եթե անհանգստանալու պատճառ է լինում, ծնողներին ծանուցում է ուղարկվում հեռախոսի հավելվածի միջոցով։ Այն կարող է նույնիսկ կանխատեսել, թե երբ կարթնանա երեխան։

 3  Էլեկտրական նվագախումբ կիթառի համար

Պարզապես միացրեք «ACPAD» սարքը Ձեր կիթառին, և այն կհնչի հարյուրավոր գործիքների ձայնով։

 2  Ծաղկամաններ, որոնք աճում են բույսերի հետ միասին

«Ayaskan» ստուդիայի կողմից նախագծված այս օրիգամի-ծաղկամանները չափազանց հեշտ փոփոխում են իրենց չափը՝ հարմարվելով բույսի չափերին։

 1  Խաղալիք, որի հետ կարելի է խոսել

Ի տարբերություն այլ խոսող խաղալիքների, որոնք միայն կրկնում են երեխայի արտաբերած բառակապակցությունները, այս դինոզավրը կարող է «մտածելով շփվել» երեխաների հետ։ Այն կարողանում է հարցեր տալ ու պատասխանել հարցերի, ինչպես նաև ճանաչել երեխաների պատասխանները։