14:32 , 9 դեկտեմբեր, 2015
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։
Այս անգամ ներկայացնում ենք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ընտանիքը։
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ամուսնացած է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի դստեր` Շողեր Մաթևոսյանի հետ եւ ունի երկու երեխա:
Շողեր Մաթեւոսյանը ընդդիմադիր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիրն է։
Նա ծնվել է 1962թ. սեպտեմբերի 24-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:
1986-88-ին եղել է Երեւանի պետական համալսարանի ստաժոր, 1991-ից` «Օգոստոս» հրատարակչության (հետագայում գործակալություն) նախագահ:
1995-99 թթ. եղել է ՀՀ առաջին գումարման ԱԺ-ի պատգամավոր։
Խորհրդարանում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: Եղել է ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ: «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:
Նրանց դուստրը Մարիամ Զուրաբյանն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ