14:14 , 9 դեկտեմբեր, 2015
Սիրիայի ընդդիմադիրները լքում են իրենց կողմից վերահսկվող վերջին քաղաքը՝ Հոմսը և նրա շրջակա տարածքները: BBC-իփոխանցմամբ, այս քայլն իրականացվում է կառավարական ուժերի հետ զինադադարի վերաբերյալ պայմանավորվածության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը, այսօր առավոտյան զինյալների և քաղաքի բնակիչների առաջին ավտոբուսը լքել է քաղաքը: Նշվում է, որ օրվա ընթացքում Հոմսից դուրս կբերվի մոտ 750 մարդ: Ի դեպ զինյալները լքում են քաղաքի Վայեր թաղամասը, որը զինյալների կողմից վերահսկվող միակ թաղամասն էր:
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերին Սիրիայի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ ընդդիմադիր զինյալների հետ Հոմս քաղաքի շուրջ զինադադարի կնքման հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ