Մարդկանց հիմարի տե՞ղ են դրել


14:40 , 9 դեկտեմբեր, 2015
Ընտրակեղծիքների մասին փաստերով հեղեղված են համացանցը, ռադիոհեռուստաեթերը, թղթակիցներն են վկայակոչում՝ եղած փաստերը հատ-հատ հիշատակելով, բայց վարչապետը համառորեն կրկնում է. «Փաստերով խոսեք, փաստերով»: Մի զարմանալի միտք էլ ոստիկանության հաղորդագրության մեջ կար ընդդիմադիր թերթերից մեկում մի հրապարակման առթիվ, որ վերաբերում էր Գյումրիին. իբր ընտրատեղամասում փակցված ցուցակներն ու գրանցամատյանի ցուցակները նույնն են. ո՞նց են նույնը, եթե Վանաձորի թիվ 30/36 տեղամասում պատին փակցված ցուցակում նույն շենքի ընտրողների մի մասը ներկայացված չէր, ու ընտրողն իր անուն-ազգանունը գտավ միայն հանձնաժողովի գրանցամատյանում (այս մասին հաջորդ օրն եմ արձանագրել անձնական բլոգում): Մարդկանց հիմարի տե՞ղ են դրել լրիվ: