13:00 , 9 դեկտեմբեր, 2015
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հանդես է եկել առաջարկությամբ՝ 2016թ․-ի հունվարի 1-ից վիզային ռեժիմ հաստատել ռուսների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել Ուկրաինայի տարածք։
«Ես համոզված եմ, որ նոր տարվանից մենք պետք է իրական և բավական խիստ վիզային վերահսկողություն, վիզային ռեժիմ հաստատենք Ռուսաստանի հետ»,-ասել է Տուրչինովը։
Նա նշել է, որ Կիևը չի շտապում վիզային ռեժիմի հաստատման հարցում, քանի որ շատ ուկրաինացիներ գտնվում են Ռուսաստանում և մտավախություն ունեն համանման պատասխանի Ռուսաստանի կողմից։