23:08 , 9 դեկտեմբեր, 2015

ԱՄՆ գիտնականները կատարված մի շարք փորձերի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ վիտամիններ և այլ հավելումներ ընդունելու սովորույթը կարող է նկատելիորեն վնաս հասցնել առողջությանը՝ հայտնում է gogetnews.info-ն:
Նոր հետազոտության հեղինակների կարծիքով՝ այսօր գոյություն ունեցող մուլտիվիտամինների և բիոհավելումների մեծ մասը բացասաբար են ազդում մարդու ինքնազգացողության վրա:
Մասնագետները վերլուծել են բժիշկներին դիմելու 23 հազար դեպք՝ կապված արհեստական վիտամինների կամ կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման հետ: Այդ հիվանդներից 2000-ը հոսպիտալացման կարիք են ունեցել: Բժիշկները ուշադրություն են դարձրել այն բանին, որ հիվանդների մեծ մասը եղել են 20-34 տարեկան երիտասարդներ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդպիսի միջոցների ընդունումը ոչ միայն չի ամրացնում առողջությունը, այլև ընդհակառակը` կարող է այն թուլացնել: «Տվյալ մոլեկուլային նյութերի չափից շատ օգտագործման դեպքում օրգանիզմը սկսում է ավելի վատ գործել»,- իրենց կարծիքն են հայտնել փորձագետները: Նրանց խոսքով՝ դա կարող է զարգացնել բարդ հիվանդությունների մի ամբողջ փունջ: Մասնավորապես, հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ, զարկերակի արագացում, ընդհանուր թուլության զգացողություն և աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ: