11:40 , 9 դեկտեմբեր, 2015

Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել, որպեսզի Գինովան քաղաքում ամերիկյան «Ֆուտեմա» ռազմաբազայի փոխարեն Օկինավա կղզում կառուցվի զվարճանքների և ատրակցիոնների պարկ՝ նման Դիսնեյլենդին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոկիոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհեդե Սուգան:
«Մենք քաղաքի վարչակազմից առաջարկություն ենք ստացել այդ մասին և ցանկանում ենք կառավարության կողմից օգնել՝ ինչքան կարող ենք»,- ասել է Սուգան: