11:33 , 9 դեկտեմբեր, 2015

Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն ազատման դիմում է ներկայացրել: Ի դեպ, ներկայացրել է շատ գեղեցիկ ձևով: Այն աստիճան գեղեցիկ, որ ռադիոկայաններն արձագանքել են Ամիրյանի գրառմանը՝ ֆեյսբուքում հրապարակելով պատասխան գրություն։ «Ֆեյսբուքյան Ձեր գրառումից ժամեր են անցել, ու դժվար է ասել՝ մեզնից յուրաքանչյուրն արդեն քանի անգամ է ընթերցել այդ գրառումը՝ տողատակերում փնտրելով այս պահին բոլորիս համար ծանր հարցերի պատասխանը՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս: Ինչպես միշտ գեղեցիկ ու ինքնատիպ Ձեր նվերն այսօր մեզ տխրեցրեց ասելը գրեթե նույնն է, ինչ ոչինչ չասելը»,- նշված է ռադիոյի աշխատակիցների հրապարակման մեջ: Այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Արմեն Ամիրյանի և Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի միջև չհարթված կոնֆլիկտ կար, ինչն էլ թերևս նպաստել կամ պատճառ է դարձել, որ Արմեն Ամիրյանը հեռանա: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Իրական պատճառը, ըստ ինձ հասած տեղեկությունների, որոնք կիսով չափ հավաստի են, քանզի նրանց աղբյուրը ՀՀ Կառավարության աշխատակազմին մոտ կանգնած մարդիկ են, այն է, որ միտումնավոր «շուխուր» է տարածվում՝ իբր Արմենն ու Ռուբենն իրար հետ վատ էին, և դա էր պատճառը, այնինչ Ամիրյանը շատ լարված հարաբերությունների մեջ էր ՀՀ Կառավարության ղեկավար կազմի հետ, մասնավորապես՝ այս հանրաքվեի հետ կապված թեմաների շուրջ:
Հ.Գ Ինչու են շեղում. Ռուբենը չի ստիպել Ամիրյանին հրաժարական տալ. այ թե իրականում ովքեր են ստիպել...