Թուրքիայի վարչապետի հրավերով այսօր Անկարա է մեկնում Իրաքյան Քուրդիստանի արտաքին գործերի նախարար Մասուդ Բարզանին
10:11 , 9 դեկտեմբեր, 2015
Թուրքիայի վարչապետի հրավերով այսօր Անկարա է մեկնում Իրաքյան Քուրդիստանի արտաքին գործերի նախարար Մասուդ Բարզանին: Հայտնի է, որ այցի շրջանակներում Բարազնին հանդիպելու է ինչպես Դավութօղլու հետ, այնպես էլ Էրդողանի հետ: Այցը, որը կտևի դեկտեմբերի 9-10, անակնկալ է շատերի համար, այդ թվում՝ թուրքական վերնախավում: Այցի շրջանակներում կքննարկվեն պայքարն ԻՊ-ի զինյալների դեմ և տարածաշրջանային անվտանգության հարցերը: PKK-ի հարցի մասին քննարկում չի ծավալվի: