Ջասթին Բիբերն աղջիկ է փնտրում լուսանկարով


05:45 , 9 դեկտեմբեր, 2015
20151208_biber_postՆույնիսկ աստղային կարգավիճակը չի պահպանում հանկարծակի սիրահարվելուց: Ջասթին Բիբերն էլ չի կարողացել դիմանալ խորհրդավոր գեղեցկուհու հրապուրանքին, որի լուսանկարը տեսել է պատահաբար, հայտնում է spletnik.ru-ն: Իր Instagram-ի էջում նա հրապարակել է աղջկա լուսանկարը և իր երկրպագուներին խնդրել է օգնել նրան գտնելու:
«Աստված իմ, ո՞վ է նա»,- գրել է երգիչը նկարի տակ:
Երկրպագուների բազմամիլիոն բանակն անմիջապես նետվել է Բիբերին օգնելու, փնտրելով աղջկան: Վերջ ի վերջո նրանց հաջողվել է պարզել, թե ով է լուսանկարի աղջիկը:
Աստղի սիրտը գրավել է ինչ-որ Սինդի Քիմբերլի: Համացնցում կարելի է գտնել միանգամից նրա մի քանի էջեր: Թե դրանցից որն է իրականը, դժվար է որոշել, սակայն աղջկա յուրաքանչյուր էջն ունի մի քանի հարյուր հետևորդներ:
Պարզվել է նաև, որ Սինդին Բիբերի ստեղծագործության երկրպագուն է: Նա աստղի կայք է ուղարկել տեսանյութ, որտեղ կատարում է No Sense երգը:
Ջասթինն ինքը երկրպագուներին դեռ չի հաղորդել, որ հաջողվել է իրեն կապ հաստատել Սինդիի հետ, և եթե այո, ապա ինչ է դրանից դուրս եկել:
Синди Кимберли
Синди Кимберли
Синди Кимберли