Ադրբեջանում հունվարի 1-ից հնարավոր չի լինի ոգելից խմիչք գնել կանխիկ գումարով


04:56 , 9 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.

Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` 2016-ի հունվարի 1-ից երկրում արգելվում է ոգելից խմիչքների վաճառքը կանխիկ գումարով: РИА Новости-ի հաղորդմամբ` նոր օրենքը խախտող անձինք  պատասխանատվության կենթարկվեն` անգամ մինչև քրեական:

«Կանխիկի դիմաց քիչ քանակությամբ (մինչև 50 մանաթ` շուրջ 23 000 դրամ) ենթաակցիզային ապրանքների վաճառքը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի, ինչպես նաև գնումը վաճառքի նպատակով պատժվում է 100 մանաթ ծավալի (մոտ 46 000 դրամ) տուգանքով», - ասվում է օրենսդրական փոփոխության մեջ:

Ոգելից խմիչքները Ադրբեջանում ենթաակցիզային ապրանքներ են հանդիսանում: