03:11 , 9 դեկտեմբեր, 2015
Ավստրիական ոստիկանությունը բախվել է փողերի լվացման բավական անսովոր մի դեպքի։ Բանն այն է, որ Վիեննայում Դանուբի ափին զբոսնելիս մի երեխա գետի մեջ 100 և 500 եվրո հիշեցնող թղթի կտորներ նկատեց։
Փողերն իրականում իսկական էին։ Ոստիկաններին ահազանգել էին մոտակայքով անցնող մարդիկ, ովքեր տեսել էին գետը նետվող տղային և մտածել էին, թե նա ինքնասպանության փորձ է անում։ Այնինչ, երեխան լողացող փողերի հետևից էր գնում։