Կինն այրված տոստ մատուցեց ընթրիքին. ամուսնու արձագանքն անգին էր


02:59 , 9 դեկտեմբեր, 2015
Որտեղ և երբ է տեղի ունեցել այս պատմությունը, այդքան էլ կարևոր չէ: Բայց այստեղ կարելի է տեսնել ծնողների, ովքեր իրենց երեխաների համար լավ օրինակ են ծառայում: Այս փոքրիկ դասը սովորեցնում է տեսնել դրական բաներ նույնիսկ կյանքի բացասական պահերին:
Խորհուրդ ենք տալիս՝ բոլորը կարդան այս հուզիչ պատմությունը:
«Երբ ես ութ տարեկան էի, մայրիկս սիրում էր պատրաստել մեզ համար: Մի օր ուշ երեկոյան, երբ նա ընթրիք էր պատրաստել դժվար աշխատանքային օրվանից հետո, նա դեսերտ դրեց հայրիկի դիմաց. ափսեում այրված տոստ էր:
Ես սպասում էի, որ հայրիկը կնկատի այրված տոստը և ինչ-որ բան կասի: Բայց հայրիկս կերավ իր տոստը և հարցրեց ինձ՝ արդյոք ես արել եմ իմ տնային աշխատանքները, և ինչպես է օրս անցել: Ես չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի նրան: Բայց հիշում եմ, որ լսեցի այդ գիշեր, թե ինչպես է մայրիկս ներողություն խնդրում հայրիկիցս չստացված տոստի համար: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց հայրիկս. «Սիրելիս, ես սիրում եմ այրված տոստ»:
Hug1
Ավելի ուշ, երբ ես գնացի հայրիկիս բարի գիշեր մաղթելու, ես հարցրեցի նրան՝ արդյոք նա իսկապես սիրում է այրված տոստ: Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.
«Քո մայրն այսօր ամբողջ օրը չարչարվել է աշխատավայրում և շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված տոստը ոչնչի չի խանգարում, վնաս չէ ոչ ոքի, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում կտրուկ խոսքերը: Գիտես, որդիս, մեր կյանքը լի է անկատարությամբ, թերի բաներով, այդ թվում նաև՝ թերի մարդկանցով: Ես նույնպես իդեալական չեմ, հաճախ մոռանում եմ ծննդյան և հիշարժան օրերի մասին: Բայց տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել. պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ կան տարբերություններ: Այս փոքրիկ գաղտնիքն օգնում է ստեղծել անկեղծ և երկարատև հարաբերություններ: Կյանքը շատ կարճ է, որպեսզի առավոտյան ափսոսանքով արթնանաս: Սիրիր այն մարդկանց, ովքեր ուրախություն են պատճառում քեզ, և մի չարացիր նրանց հանդեպ, ովքեր դա չեն անում»: