Հանրաքվեն դեռ պարտություն չի, պետք է ուղղակի դասեր քաղել ու պատրաստվել 2017-ին


23:56 , 8 դեկտեմբեր, 2015
Ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրության փոփոխության դեպքում Ս. Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, միայն եթե ՀՀԿ-ն (կամ դաշինքը) հաղթի 2017թ. խորհրդարանական ընտրություններում: Ու Սահմանադրությունը չփոխվելու դեպքում էլ էլի կարևորը 2017-ի ընտրությունները կլինեին:
Էնպես որ, հանրաքվեն դեռ պարտություն չի: Պետք ա ուղղակի դասեր քաղել (օրինակ` բոլոր տեղամասերում ունենալ մի քանի դիտորդ ու վստահված անձ, կենտրոնանալ էն տեղամասերի վրա, որտեղ ավելի շատ են լինում խախտումները) ու պատրաստվել 2017-ին: Մինչև էդ իրավիճակ փոխելու համար ռեալ հնարավորություն էս պահին չեմ տեսնում: