19:52 , 8 դեկտեմբեր, 2015
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Երկրորդ համաշխարհային պատերազմում կերտած հաղթանակի, ինչպես նաև Արցախի անկախության կայացման և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում անչափ բարձր գնահատելով Գևորգ և Գոհար Վարդանյանների դերակատարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ նրանց հերոսական կերպարները մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու արժանի և լավագույն օրինակներ են:
Որպես երախտագիտություն հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով է պարգևատրել տիկին Վարդանյանին և նրան մաղթել քաջ առողջություն և անսպառ եռանդ:

