CAS. Պլատինիի բողոքի վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 11-ը


23:55 , 8 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Հայտնի են դարձել Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում ՈՒԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինիի բողոքի քննարկման ժամկետները: Հիշեցնենք, որ նա 90 օրով զրկվել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:

«CAS-ը կողմերի փաստաբաններին նախնական լսումների է հրավիրել դեկտեմբերի 8-ին: Գործով որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի դեկտեմբերի 11-ից ոչ ուշ»,- նշվում է Մարզական արբիտրաժային դատարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ