19:12 , 8 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունները:
«Այսօր Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, «Ենի Մուսավաթ» թերթի խնդրանքվ մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական «գոհարները»: Մասնավորապես՝ անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին՝ Ադրբեջանի ՊՆ գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման և ոչ կառուցողական գործողությունների մեջ՝ չզլանալով հիշատակել, որ միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ, սակայն թաքցնում են փաստերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ