18:52 , 8 դեկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Լեգենդար The Rolling Stones խմբի կիթառահար Ռոնի Վուդը պատրաստվում է կրկին վայելել հայր դառնալու բերկրանքը։ 68-ամյա երաժիշտի 37-ամյա կինը՝ Սալլի Վուդը, հղի է։
«Սալլին և Ռոննին ուրախ են տեղեկացնել, որ նրանք սպասում են երկվորյակների ծնունդին 2016 թվականի հունիսին։ Նրանք շատ հուզված են այս գեղեցիկ լուրից»,- ասել է խմբի ներկայացուցիչը։
Սալին և Ռոննին ընկերներ են եղել 9 տարի, սակայն 2012 թվականին նրանց միջև սկսվել են ռոմանտիկ հարաբերություններ։ Երկվորյակները կլինեն նրանց համատեղ առաջին երեխաները։
Նախկին ամուսնություններից Վուդը ունի 4 երեխա՝ 39-ամյա Ջեսին, 36-ամյա Լեան, 30-ամյա Թայրոնը և 41-ամյա Ջեյմին։

