Էրդողանի տղան խոսել է իր և «Իսլամական պետության» միջև կապի լուրերի մասին


18:46 , 8 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը հերքել է բոլոր այն լուրերը, որ ինքը կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է նավթի բիզնեսին: Ավելի վաղ լուրերը հերքել էր նաև հենց Էրդողան ավագը:

««Իսլամական պետությունը» իմ երկրի թշնամին է: Այն խայտառակություն է: Այդ խմբավորման պատճառով իսլամն ընդունվում է բացասական կերպով: Նրանք իսլամ չեն ներկայացնում և ես նրանց մահմեդական չեմ համարում»,- Corriere della Sera-ի հետ հարցազրույցում ասել է Բիլալը: