Ռումինիայում ԻՊ-ին աջակցելու կասկածանքով դեռահաս է ձերբակալվել


18:19 , 8 դեկտեմբեր, 2015

Craiova_-_Prefectura_judetului_Dolj02Araratnews.am-ը գրում է.

Ռումինիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Կրայովա քաղաքի մի 17-ամյա բնակչի, որ կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, հաղորդում է Agerpres-ը:

Հաղորդվում է, որ դեռահասը համացանցում ԻՊ-ին միանալու կոչեր է արել և ծայրահեղական բնույթի նյութեր տեղադրել:

Դեռահասի բարեկամների վկայությամբ, նա 2 տարի առաջ սկսել է հետաքրքրվել իսլամով: