23:15 , 8 դեկտեմբեր, 2015
Անակնկալ մատուցեք ինքներդ Ձեզ և Ձեր սիրելիներին՝ բանանի այս ախորժելի անուշաբույր հացը պատրաստելով։
Ձեզ ենք ներկայացնում պարզ բաղադրատոմս, որը բաղկացած է ընդամենը 3 բաղադրամասերից։
♦ 3-4 հասած բանան
♦ 2 ձու
♦ 2 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը.
- Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 177 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
- Տրորել բանանները։
- Ավելացնել ձուն։
- Ավելացնել ալյուրն ու լավ խառնել։
- Խմորը լցնել թխելու տարաների մեջ։
- Ըստ ցանկության վրան ցանել շոկոլադի փաթիլներ։
- Թխել 35-40 րոպե 177 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թողնել՝ հովանա, կտրել ու մատուցել։
Բարի ախորժակ։