Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային պայմաններ թելադրել. Դավութօղլու


16:42 , 8 դեկտեմբեր, 2015

Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային պայմաններ թելադրել. Դավութօղլու168.am-ը գրում է.

Ռուսաստանն իրավունք չունի պայմաններ թելադրել Թուրքիային, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Թուրքիան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք հսկում ենք մեր սահմանները»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել Ռուսաստանի պատժամիջոցներին, սակայն հույս ունի, որ Ռուսաստանի դիրքորոշումը կփոխվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները զգալի վատացել են: