Դավութօղլուն մտադիր է այցելել Բաղդադ՝ քննարկելու իրավիճակը


15:20 , 8 դեկտեմբեր, 2015
4145889Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ցանկանում է այցելել Բաղդադ՝ քննարկելու իրավիճակը՝ կապված Իրաքում թուրք զինվորականների ներկայության հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է վստահեցնել իրաքյան իշխանություններին, որ զինվորականների ուղարկումը մտնում է ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի համար իրաքցի զինծառայողների նախապատրաստման ծրագրի շրջանակում։