14:54 , 8 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ԼՂՀ-ում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Վարազդատ Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն:
Այս մասին Forrights.am-ին ասել է զինծառայողի հորեղբայրը:
«Անորոշ վիճակի մեջ ենք, բժիշկները հիմնականում հույս են տալիս, մենք էլ այդ հույսով ապրում ենք»,- ասաց հորեղբայրը: Վերջինս տեղեկացրեց, որ բժիշկները կասկածում են, որ պայթյունի հետևանքով վնասվել է Վարազդատ Խաչատրյանի սրտի պատը, քանի որ սրտի հատվածում արյուն ու ջուր է հավաքվում:
«Բայց գիտակցությունն ընդհանրապես չի կորցրել, պինդ տղա է»,- ասաց զինծառայողի հորեղբայրը:
Վիրավորում ստանալուց հետո Խաչատրյանի թոքը Ստեփանակերտում վիրահատել են, սակայն որոշ ժամանակ անց նրան Երևան տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել:
Զինծառայողը զորակոչվել է Արարատի մարզից, և երեք շաբաթ անց լրանալու է նրա ծառայության ժամկետը: