Ավետիսյանների դիակները հանգիստ կթողնե՞ք, թե՞ մինչև վերջին դիտում չքամեք, կանգ չեք առնի


14:35 , 8 դեկտեմբեր, 2015
ԶԼՄ-ներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ հունվարին սպանված Ավետիսյան ընտանիքի անդամներն առ այսօր ընտրական ցուցակներում են, և հանրաքվեին նրանց ազգանունների դիմաց ստորագրություններ են եղել, ինչն ապացուցում է, որ նրանց փոխարեն քվեարկել են:
Լավ, ի՞նչ ասես:
Սկսենք նրանից, որ «տեղեկությունը» սուտ է: Սա կարող է ստուգել ցանկացած քաղաքացի՝ ուղղակի համակարգչով մտնելով ռեգիստրի կայք: Իսկ եթե ցանկացած քաղաքացի կարող էր ստուգել, այդ դեպքում ինչո՞ւ լրագրողը մինչև նյութը հրապարակելը չստուգեց: Դե երևի լրագրողը լատինատառ քափսլոք քոմենթների ակնկալիքով մի նյութում փորձել է միքսել միանգամից 3 քլիքաբեր թեմաներ՝
1. Հանրաքվե
2.Կեղծիքներ
3.Ավետիսյանների սպանություն
Ավետիսյանների դիակները հանգիստ կթողնե՞ք, թե՞ մինչև վերջին դիտումն ու լատինատառ մեկնաբանությունը չքամեք, կանգ չեք առնի...