14:18 , 8 դեկտեմբեր, 2015
«Իրավիճակն առաջնագծում, հատկապես ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին բավականին լարված է»,-մեկնաբանելով սահմանային լարվածության մասին պարբերաբար տարածվող տեղեկությունները,
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը
հաղորդել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը և դեկտեմբերի 7-ին ու լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /137 արկ/, 82 /209 արկ/, 120 /52 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /93 արկ/, ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից /42 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
Աբրահամյանը ևս նկատել է, որ հակառակորդի կողմից հրետանային միջոցների ու հրթիռային կայանքների կիրառումը սկսել է առավել հաճախակի բնույթ կրել: Քաղաքագետը Ադրբեջանի կողմից դրսևորվող վարքի 3 պատճառ է առանձնացնում.
«Առաջին, ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանը հատկապես ակտիվացավ այն օրերին, երբ Հայաստանում համապետական նշանակությամբ գործընթաց էր (հանրաքվե), նպատակը պարզ էր՝ փորձել երկրում լրացուցիչ լարվածություն և անկայունություն ստեղծել, ինչը ակնհայտորեն չստացվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ