ԱԺ-ն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը


13:06 , 8 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովն ընդունեց  ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե նախագիծը խորհրդարանում քննարկվել էր արտահերթով, որի ընթացքում հնչել էին տարբեր մտահոգություններ:

Նա նշեց, որ իրենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են հարցը հեղինակների, Կենտրոնական բանկի նախագահի հետ , որի արդյունքում նախագիծը լրամշակվել է:

«Մենք հեղինակների հետ պայմանավորվել ենք, որ հարցը պետք է անցնի բավական լուրջ, հիմնովին փոխված տարբերակով»,- ասաց Սահակյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե բավական ժամանակ կար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար: «Մենք այս պահին կքվեարկենք ձեռնպահ, իսկ երբ անհրաժեշտ ու պարտադիր փոփոխություններ կարվեն, նոր կմտածենք մեր հետագա քվեարկության մասին»,- ասաց Զոհրաբյանը:


Արդյունքում նախագիծն ընդունվեց 38 կողմ, 17 դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: