Բակո Սահակյանի հրամանագրով Հրանտ Թոխատյանն ու Արտակ Հերիքյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով


12:38 , 8 դեկտեմբեր, 2015
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը  և «Արմենիա»  հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։