Իրանում գրիպի հետևանքով 33 մարդ է մահացել


12:32 , 8 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
«Իրանում գրիպի հետևանքով 33 մարդ է մահացել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ տեղեկացրել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Աքբար Սայյարին:

Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ գրիպի հետևանքով մահացության 28 դեպք արձանագրվել է Քերման, իսկ 5 դեպք՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, որոնցից 4-ը եղել են հղի կանայք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ