12:26 , 8 դեկտեմբեր, 2015
ՌԴ զինված ուժերն ուժեղացրել են Հայաստանի «Էրեբունի» ռազմաբազայում իրենց ներկայությունը՝ ուղղաթիռների խմբաքանակ ուղարկելով, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:
«Մինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մի խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցները կպատրաստվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուղարկված խմբաքանակում ներառված է 7 հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ։