Մոսկվայում պայթյունի զոհերի թիվը հինգն է


12:20 , 8 դեկտեմբեր, 2015

Մոսկվայի կենտրոնում Պոկրովկա փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 5-ի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հայտարարվել էր 4 տուժածի մասին:

«Ավելի ուշ բժշկական օգնության է դիմել ևս մեկ մարդ: Նա հոսպիտալացվել է թիվ 36 հիվանդանոց»,-ասված է ՌԴ ԱՆ հաղորդագրության մեջ: