Դեղերի վրա հայերենով կգրվի բաղադրության, կիրառման և պիտանելիության ժամկետի մասին տեղեկատվություն. Արա Բաբլոյան


12:06 , 8 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Դեղերի մասին օրենքը» արտահերթ նիստում մտցնելու հարցը:

Օրինագծով սահմանվում է, որ կարգավորում է դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ իրենք աշխատում են դեղերի վրա հայերենով բաղադրության, օգտագործման, կիրառման և պիտանելիության ժամկետի մասին տեղեկատվություն ապահովելու ուղղությամբ: «Ո՞վ ասեց, որ հայ ազգը երկրորդ սորտի ազգ է, որ հայերեն չպիտի լինի: Անգլերեն կա, ռուսերեն կա, բայց հայերեն չկա: Դրա համար հարցը կատեգորիկ դրեցինք: Հասել ենք նրան, որ ավարտում ենք մեր քննարկումները»,- նկատեց Բաբլոյանը:

Վերջինս նկատեց, որ օրինագծի ընդունումը հավելյալ գումարներ չի պահանջելու, այլ նպաստելու է ոլորտի կատարելագործմանը: «Ո՞ւմ ա պետք, որ մարդը մեծ հարստություն ունի, բայց հիվանդ է, երբ մարդը հիվանդ է, երբ հասարակությունը հիվանդ է, դրանից  աղքատություն է ստեղծվում»,- նշեց Արա Բաբլոյանը: