Air France-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոնրեալում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով


11:40 , 8 դեկտեմբեր, 2015
airfranceՍան Ֆրանցիսկոյից Փարիզ ուղևորվող Air France-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ օդանավի սրահում պայթուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով։
Airlive.net ավիացիոն պորտալի փոխանցմամբ՝ օդանավը շրջապատվել է ոստիկանության աշխատակիցներով։
Ուղևորները փոքր խմբերով լքում են օդանավի սրահը, յուրաքանչյուրին դուրս գալիս ստուգում են։