Տաջիկստանում երկրաշարժից 500 տուն է փլուզվել


11:24 , 8 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Ավելի քան 500 տուն փլուզվել է Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնիի մամուլի ծառայությանը:
Իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ ստորգտենյա ցնցումների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 10-ը՝ վիրավորվել:
Նախագահը հրահանգել է կառավարական հանձնաժողով ձևավորել՝ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով: Այն գլխավորում է փոխվարչապետ Ազիմ Իբրոհիմը: