11:00 , 8 դեկտեմբեր, 2015
«Հրապարակ» օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։