Սիրելի Մհեր, խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու


00:25 , 20 դեկտեմբեր, 2012
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց, անկախ ամեն ինչից, որևէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես քեզ նման զուսպ և հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու: