10:28 , 8 դեկտեմբեր, 2015
Սուրճի հաճախակի օգտագործումը նվազեցնում է 2-րդ տեսակի շաքարախտի առաջացումը: Օխրուսի համալսարանի (Դանիա) հետազոտական խումբը՝ Սորեն Գրեգերսոնի գլխավորությամբ, պարզել է, որ բավական է օրական 3-4 բաժակ խմել:
Հետազոտողները ուսումնասիրել են հայտնի ըմպելիքի բաղադրությունը և պարզել, որ դրա պարունակության միջի նյութերը օգտակար են առողջության համար: Սակայն նրանք պարզել են, որ կոֆեինը 2-րդ կարգի շաքարախտը ոչ թե կանխում է, այլ միայն կարճաժամկետ ազդեցություն է թողնում ինսուլինի և գլյուկոզայի մակարդակի վրա:
Գիտնականները առնետների բջիջների վրա մի շարք փորձություններ են անցկացրել և պարզել են, որ հիմնականը այստեղ կաֆեստոլն ու սուրճի թթուն են, որոնք նույնպես սուրճի բաղադրության մեջ են մտնում: Նրանք կարողացել են ավելացնել ինսուլինի արտադրությունը գլյուկոզայի ավելացման շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ