Ադրբեջանցի պաշտոնյայի մանկության երազանքն իրականացավ


10:25 , 8 դեկտեմբեր, 2015
Ադրբեջանում մեծ իրարանցում է... Պաշտոնյաներից մեկի՝ երկու տարի առաջ արած լուսանկարները, որոնք, ի դեպ, տեղադրված են այդքան ժամանակ կայքում, հիմա նոր են «բացահայտվել» ազատ և արդար ազերիական ԶԼՄ-ների կողմից և մեծ դժգոհություն են առաջացրել հասարակության մոտ... Ազերի լրագրողները շատ վրդովված են Սալյանի շրջանի ղեկավար Թահիր Քերիմովի լուսանկարներից, որոնք տեղադրված են Սալյանի շրջանային ադմինիստրացիայի պաշտոնական կայքում... Լուսանկարում պատկերված է փնթի, անտաշ, գեղցի մի արարած, որն իրեն պատկերացրել է հռոմեական կայսրի դերում... 21-րդ դարի մերօրյա ֆեոդալիկին դպրոցականները ողջունում են վարդերը նրա գխխին պահած...

Զոմբիացած ազերի հասարակությանը տեղի ԶԼՄ-ները համոզում են, որ սույն դեբիլոտ արարածի վարքագծի մասին տեղյակ չէ Իլհամ Ալիևը, թե չէ կպատժեր... Սակայն ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ պրովինցիալ չինովնիկի անտաշ վարքագծի մեղավորը հենց երկրի նախագահն ու նրա ընտանիքն է... Հենց սուլթանիկ Ի.Ալիևի ընտանիքում տիրող անտաշ և անմակարդակ բարքերի հետևանքն է սույն չինովնիկի արարքը... Ժամանակին ազերիկան ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, թե ինչպես են վերաբերվում իրենց ենթականերին Մեհրիբան Ալիևան և նրա երեխաները... Ալիևի տան սպասավորներն ուղղակի ստրուկ են նրա տանը և ենթարկվում են բազում նվաստացումների... Իսկ ինչ կարելի է Ալիևներին, ավելի փոքր «չափերով» կարելի է նաև նրա ենթականերին, որոնցից շատերն ինքնահաստատման խնդիր ունեն և բացահայտում են իրենց մոտ գոյություն ունեցող շեղումները...
«Ծանր» մանկություն ունեցած Թ.Քերիմովը երևի «Կլեոպատրա» կամ «Սպարտակ» ֆիլմերը դիտելիս իրեն պատկերացրել է որպես հռոմեական կայսր, և արդեն հասուն հասակում իր երազաքն իրականացրել է... Էլի լավ է, որ սույն գեղցի «կայսրն» այսքանով է սահմանափակվել...