Ոստիկանական զորավարժությունը իրականում ռազմական շքերթ է` ուղղված սեփական ժողովրդի դեմ


00:47 , 20 դեկտեմբեր, 2012

Ծիծաղում ենք…
Բայց ոստիկանական զորավարժությունները՝ կապված զանգվածային անկարգությունների և հասարակական կարգ պահպանելու հետ, իրականում «ռազմական շքերթ» են, քանի որ նման զորավարժությունների այսպիսի հանդիսավոր և հրապարակային իրականացումը, այն էլ նախընտրական շրջանում, միայն դրա մասին է խոսում: Ռազմական շքերթները ուղղված են լինում թշնամիներին և պոտենցիալ թշնամիներին՝ ցուցադրելու երկրի ռազմական կարողությունները և այլն: Այս դեպքում, ոստիկանական կարողությունները ցուցադրելով, թշնամի են համարում և վախեցնում սեփական ժողովրդին, որն ունի ընդվզելու իրավունք՝ իր իրավունքների, արդարության համար և այլն:
Բացի դրանից բոլորս էլ գիտենք, որ զանգվածային անկարգություններ չեն լինելու, և ժողովուրդը միշտ խաղաղ պայքարի է գնում, ինչը բազմիցս ապացուցել է վերջին իրադարձությունների քաղաքացիական ակտիվությունների ժամանակ, այսինքն՝ փաստացի ասում են, որ սադրանքի են պատրաստ:
Ես սա համարում եմ ուղղակի խայտառակություն և ստորացուցիչ թե՛ իրենց, թե՛ ժողովրդի համար: Սրանով ապացուցում են երկրի ավտորիտար, բռնապետական բնույթը:
Ու սա հենց մարտահրավեր է ՀՀ քաղաքացիների համար, որպեսզի վերացնեն այսպիսի համակարգը: