«Ժամանակ». Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի
08:45 , 8 դեկտեմբեր, 2015
««Ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։
Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։ Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում»,–գրում է թերթը: