06:55 , 8 դեկտեմբեր, 2015
Մեքսիկական LTM Hot Spot ընկերությունը ներկայացրել է The Inferno սուպերքարը` զինված 1400 ձիաուժ հզորություն զարգացնող V8 երկտուրբո շարժիչով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` նորագույն կուպեի պերմիերան կայացել է Մեխիկոյում հանդիսավոր արարողության ժամանակ:
The Inferno մոդելը կարող է առաջին 100 կմ/ժամ-ը զարգացնել 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագություննը կազմում է 395 կմ/ժամ:
Կուպեն ստացել է ալյումինի, արծաթի և ցինկի համաձուլվածքից պատրաստված թափք, որը բավականին կոշտ և նոսր զանգված է: Մեքենան ստեղծվել է մոտ 7 տարում:
Նախատեսվում է The Inferno ոդելի արտադրությունն սկսել 2016-ին: