05:56 , 8 դեկտեմբեր, 2015
«Springfield Sporters»` հնաոճ զենքերի վաճառքով զբաղվող ամերիկյան ըներություն։ Ընկերության թանգարան–խանութում կարելի է գտնել այնպիսի զենքեր, որոնք այլևս չեն կրակելու, բայց սարքին մարտական զենքեր և պահեստամասեր նույնպես առկա են։ Այստեղի զենքերից շատերը մասնակցել են անգամ քաղաքացիական պատերազմին, էլ չասած վերջին հարյուրամյակում տեղի ունեցած մարտական գործողությունները։
Այստեղ նաև կարելի է 25-35 դոլարով գտնել տարբեր ժամանակների սրեր և դաշյուններ, որոնք լավ վիճակում չեն, բայց որպես հնաոճ դեկորացիա շատ հարմար են։