Հայազգի լրագրողը տուգանվել է թուրք քաղաքապետին վիրավորելու համար


04:47 , 8 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.

Հայազգի լրագրող Հայկո Բաղդատը տուգանվել է Անկարայի դատարանի կողմից՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու համար:

Hurriyet Daily News-ը հայտնում է, որ տուգանքի չափը կազմել է 1,160 թուրքական լիրա՝ մոտ 193 հազար ՀՀ դրամ: Չնայած ի սկզբանե դատարանը 150 օրվա էր ազատազրկել լրագրողին, ապա ազատազրկման պատիժը սահմանել է 70 օր, իսկ այնուհետև՝ լրիվ չեղարկել:

Սեպտեմբերին թուրք քաղաքապետը դատի էր տվել հայազգի լրագրողին իրեն «հայ» անվանելու համար: Ըստ կայքի՝ ինքը քաղաքապետը այդպես է անվանում բոլոր նրանց, ում չի հավանում:

Այսօր դատարանի վճռից հետո լրագրող Բաղդատը սոցցանցերում գրառում է կատարել, որում թուրք քաղաքապետին նորից հայ է անվանել: