88 թվի Ազատության հրապարակն եմ կարոտում


04:56 , 8 դեկտեմբեր, 2015
88 թվի Ազատության հրապարակն եմ կարոտում ու մարդկանց։ Մարդիկ, ովքեր մաքուր էին, հավատով լի ու նայիվ։ Բոլորը մի երգ էին երգում, ու այդ երգն ազատության մասին էր, բոլորը մի շարժում էին անում, ու այդ շարժումը բռունցքը վեր պարզելն էր։ Հա, մեկ էլ շատ կարոտում եմ տաք ասֆալտը, երբեմն այնքան տաք, որ ոտքերս այրվում էին, որովհետև այնքան երկար էինք կանգնում, որ հոգնածությունից կոշիկներս հանում էի ու ոտաբոբիկ կանգնում։ Ես այդ հրապարակն եմ ուզում ու այդ տաք ասֆալտը։