Առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է զրկել ընտրելու իրավունքից


03:58 , 8 դեկտեմբեր, 2015
53 հազար 332 անվավեր քվեաթերթիկ... բադռի՞ք, խզբզի՞ք, Դավոյին ու ամուսնուն ԱՅՈ ասի՞ք... ապրեք։ Հիմա եկել ա «Երգիրը երգիր չի» ասելու վախտը։
Ինչքան հիշում եմ՝ Հեգելն էր ասում, որ ամեն մարդու չէ, որ պետք է ընտրելու իրավունք տրվի։ Ով ոչինչ չունի կորցնելու, նա ամեն քայլի պատրաստ է։ Իսկ ինձ մնար՝ առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանին կզրկեի ընտրելու իրավունքից, ով իր անխոհեմ քայլով լիքը տգետների օրինակ ծառայեց։
Իսկ ընդհանուր առմամբ տպավորություն էր, որ եզակի մարդիկ ու լրագրողներն էին մենակ դեմ լցոնումներին ու ընտրակեղծքիներին, փող ու բուտերբրոդ բաժանելուն։ Ո՛չ տվողն էր դժգոհ, ո՛չ էլ առանձնապես վերցնողը։ Մեկ ա՝ գիտեին, որ բան չի փոխվելու... ու չփոխվեց, ուղղակի 53 հազար 332 անգամ հեշտացվեց կեղծարարների գործը` Ոչ–ի փոխարեն բադռելով քվեաթերթիկը։
Ու թող «ընդդիմություն» կոչվածը շատ չոգևորվի. 421 հազար 593 մարդ «Ոչ» ասել է ներկա իշխանության «խաթր», ոչ թե սուտի հեղափոխականների։