02:49 , 8 դեկտեմբեր, 2015
ԴԱԻՇ-ի գրոհայինները մաքսանենգությամբ քիմիական և կենսաբանական զենք են փոխադրել Եվրոպա և պատրաստվում էին ահաբեկչակական հարձակումներ իրականացնել: Եվրոպական խորհրդարանի զեկույցից այդ տվյալներն այսօր ներկայացրել է Daily Star բրիտանական պարբերականը:
«Քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային նյութերն աննկատ բերվել են Եվրոպական միության տարածք»,- ասված է զեկույցում:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ահաբեկիչներն իրենց շարքերում ակտիվորեն գիտնականների են հավաքագրում, ովքեր կարող են պայթյուցիկ նյութ ստեղծել: