13:35 , 8 դեկտեմբեր, 2015
Կալիֆորնիայում Շեյլի Հաբբս անունով մի կին ապաստան է տվել թույլ և հիվանդ հորթի, որից հրաժարվել էին կաթնամթերքի ֆերմայի աշխատակիցները: Կինն անմիջապես դիմել է անասնաբույժի, որն էլ օգնել է առողջացնել փոքրիկ կենդանուն: Հորթին անվանել են Գոլիաֆ: Միևնույն ժամանակ Շեյլիի տանն ապրում էր մեծ գերմանական շուն ՝ Լեոնիդաս անունով:
Շունը համբերատարությամբ էր վերաբերում հիվանդ հորթին, պահպանում էր նրան, նույնիսկ լպստում դունչը:
Երբ Գոլիաֆն ապաքինվել էր նա արդեն շատ ժամանակ էր կարողանում անցկացնել իր ընկերոջ հետ: Կենդանիները միասին վազվզում էին Շեյլիի տան բակի շուրջբոլորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ