00:44 , 8 դեկտեմբեր, 2015
Դալայ Լաման կոչ է արել երկխոսություն վարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` այս մասին տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդը հայտարարել է իտալական La Stampa պարբերականին տված հարցազրույցում:
«Անհրաժեշտ է լսել, հասկանալ, այս կամ այլ կերպ հարգանք դրսևորել: Այլ եղանակ մենք չունենք», - կարծիք է հայտնել Դալայ Լաման:
Վերջինս ընդգծել է կարեկցանքի մասին, որն անհրաժեշտ է ցուցաբերել բոլոր կողմերին: «Ամեն մարդ իր սեփական կրոնն ու իր ճշմարտությունն ունի, բայց հասարակության մեջ պետք է տարբեր կրոններ ու տարբեր ճշմարտություններ լինեն»,- ընդգծել է հոգևոր առաջնորդը: