23:42 , 7 դեկտեմբեր, 2015
Ինչքան էլ լավ աշխատեցին ընդդիմադիրները, Երևանում Այո-ն ամենաշատն է՝ 207.507 ձայն՝ ընդհանուրի 52,9 տոկոսն է, Ոչ-ը՝ Երևանում 161.720 ձայն, Շիրակի մարզը՝ 52 տոկոս Այո, Լոռու մարզը՝ 56 տոկոս այո, և էս երեք մարզներն ամենաընդդիմադիրներն են:
Ընտրությունը ցույց տվեց, որ չնայած ընդդիմադիրների վերահսկողությանը, ինչքան ուզեն, էնքան կարան լցնեն, ոչ մեկի համար անակնկալ չգրանցվեց, ինչպես կանխատեսելով սա՝ գրել էի՝ առաջարկելով բոյկոտել: Ընդդիմության ջանքերը, ինչպես նախկինում, կամա թե ակամա, լեգետիմացրին ընտրությունը, ինչ-որ չափով Սերժ Սարգսյանին: